История РОО НКААНО
Исторически армянская Диаспора образовалась в результате национальных и религиозных преследований, массовых гонений и переселений армян из Армении.
Определенную роль в миграции армян во все исторические периоды играли так же социально-экономические и культурные факторы.
Наиболее крупная армянская Диаспора проживает сейчас в России. Поэтому везде, где они селились, ими создавались национально-культурные общества.
В 1993 г. стараниями Бадаляна Гагика Сергеевича был создан и зарегистрирован Отделом юстиции исполнительного комитета Новосибирского областного совета народных депутатов Армянский благотворительный общественно-культурный центр (АБОК- центр).
Поддержали идею создания центра и стали его активными участниками:
Айрапетян Сурен Георгиевич,
Арутюнян Генрих Григорьевич,
Арутюнян Гурген Гегамович,
Багдасарян Багдасар Арутюнович,
Бадалян Гагик Сергеевич,
Барбарян Саргис Хоренович,
Даниелян Олег Ишханович,
Кулиджанян Николай Сергеевич,
Минасян Акоб Лазаревич,
Мкртчян Гагик Мкртычевич,
Музумян Гегам Симонович,
Овсепян Эдуард Назарович,
Саргсян Гурген Бабкенович,
Степанян Хачик Георгиевич,
Тамазян Егише Богданович,
Овсепян Мкртич Овсепович,
Хачатрян Фрунзик Кярамович.
В 1999 году Армянский Благотворительный Общественный Культурный Центр был перерегистрирован в новую организационно-правовую форму Новосибирская областная общественная организация «Армянский культурно-общественный Центр» (НООО «АКО-Центр»).
В 2000 году было принято решение о преобразовании НООО «АКО-Центр» в Местную Общественную организацию Армянская национально-культурная Автономия.
Региональная Армянская национально-культурная Автономия создана 25 мая 2002г. путем изменения статуса Местной Общественной организации. Армянская национально-культурная Автономия является формой национально-культурного самоопределения армян, проживающих на территории г. Новосибирска и Новосибирской области.
Возглавляет руководство Автономии Председатель Правления Хачатрян Фрунзик Кярамович, который много времени уделяет работе Автономии. Способствует установлению партнерских отношений с организациями и объединениями Новосибирской области и других регионов РФ.
Автономия активно участвует во всех сферах жизнедеятельности города, сохраняя свою национальную культуру и самобытность.
В подарок городу 5 августа 2000г. в Первомайском сквере был установлен памятник 2000-летию рождества Христова «Хачкар-Родник» (в переводе Крест-Камень).
С 2006 года Автономия активно занимается строительством храма Армянской Апостольской Церкви.
В октябре 2007 года Мэрия г.Новосибирска выделила земельный участок, площадью 12229 кв.м, в Заельцовском районе для строительства храма Армянской Апостольской Церкви.
На данный период строительства проведены инженерно-геодезические изыскания, выполнены эскизный проект, рабочий проект, проектные работы по электроснабжению, подготовлены документы на использование природного газа, возведены основные стены церкви до купола.
С 2 мая 2012 года было принято решение о государственной регистрации некоммерческой организации под названием "Региональная общественная организация "Национально-культурная автономия армян Новосибирской области"" (РОО НКААНО).
ԽՈՍՔ ՍԻԲԻՐԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ
Գրում եմ այս տողերը խառը զգացումներով: Տխրում եմ, որ Սիբիրը, որ հարյուրամյակներ շարունակ աքսորի ու կալանավայրի խորհրդանիշ է եղել, և հազարավոր մարդիկ, այդ թվում և հայ դատապարտյալները, Սիբիր են քշվել ստիպումով, աքսորյալի խարանը ճակատին, վերջին տարիներին Սիբիր են գալիս ինքնակամ, ավելի ճիշտ' տնտեսական ու բարոյահոգեբանական հանգամանքներից ելնելով, գալիս են ոչ ստիպումով, այլ ստիպված: Եվ ահա առաջացել է մի նոր, տխուր բառակազմություն ևս' սիբիրահայ…Մխիթարվում եմ, որ այդ նորեկները , չնայած հայությունից ու Հայրենիքից դառնացած, չեն դադարել իրենց հայրենիքը սիրելուց ու կարոտելուց, չեն կորցրել իրենց ազգային պատկանելության զգացումը, իրենց հավատը և ջանում են ի մի գալ, թեկուզ' շաբաթօրյա, բայց դպրոց հիմնել, ձգտում են որքան կարելի է պահպանել մայրենի լեզուն, մշակույթը, կապը Հայաստանի հետ:
Մեր պանդուխտ հայրենակիցներ:
Կուզենայի, որ ազգապահպանության դժվարին գործում ձեզ համար օրինակ լինեն սփյուռքի մեր' բազմամյա փորձ ու կենսագրություն ունեցող երկիրները' Սիրիան, Լիբանանը, Եգիպտոսը և մյուս վայրերը, մի խոսքով, սձփյուռքի մեր դասական հայությունը, որի մեծ եղեռնից հետո առաջին իսկ օրերին, օտար երկրներում հիմնել է դպրոցներ, մշակութային կենտրոններ, հրատարակել թերթեր ու գրքեր, և ահա այս էլ 80 և ավելի տարիներ պահպանել է իր լեզուն, ավանդույթները, իր հայությունը: Կուզենայի, որ երբեք ձեզ չլքեր հայ զգալու, մեր մեծ, տառապած, բայց աշխարհին վիթխարի հոգևոր գանձեր պարգևած ժողովրդի զավակ լինելու հպարտությունը: Մի զգացում, որը հարստացնում է հոգին, չի թողնում, որ մարդը վայրենանա, հանձնվի սոսկ նյութին ու ստամոքսին: Կուզենայի, որ դուք երբեք չկորցնեք այն հույսը, որ մի երջանիկ օր, երբ մեր Հայաստանը ոտքի կկանգնի, կվերադառնաք հայրենիք, տեր կկանգնեք ձեր հող ու ջրին, կշարունակեք մասնակցել մեր թանկագին երկրի վերածնությանը:
Իսկ մինչ այդ մաղթում եմ ձեզ լինել համերաշխ ու համախումբ, պահել ձեր լեզուն ու մշակույթը, ապրել ու աշխատել ազնիվ ու արժանապատվորեն' միշտ հիշելով, որ դուք այդ օտար ափերում ներկայացնում եք ոչ միայն ձեզ, այլ մեր ողջ հայությանը, և ձեզնով պիտի դատեն ու գաղափար կազմեն մեր Հայաստանի, մեր մեծագործ ժողովրդի մասին:
Սիլվա Կապուտիկյան 21.08.2001թ. Երևան
ՆՈՎՈՍԻԲԻՐՍԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ
Հայոց վեհ հոգին ցնցվեց զարթոնքից,
Ընդերքից ցնցվեց հողը Նաիրյան,
Հաղթանակ ծնվեց մեր տառապանքից,
Մեր հաղթանակից ծնվեց տառապանք:
Հողի և հոգու հզոր պայթյունից
Բեկորներ թռան առ համայն աշխարհ,
Զի թե ասված է ,,Ոչ միայն հացիվ,, ,
,,...Նաև հացիվ,,-ն էլ դեռ չի բացառված:
Մեր բեկորները եղան ցիրուցան,
Ինչպես մանյակից պոկված հատիկներ,
ՈՒ հայաթափող ձեռքը քանի կար,
Մեզ պետք էր նաև ի մի բերող ձեռք:
Համայնք, դու' եղար այդ ձեռքը հզոր,
Օջախը եղար դու հայահավաք,
ՈՒ թե չենք ուծվել, ու թե կանք այսօր,
Քո Աջն է եղել մեր գոյը պահող:
Հայկական համայնք, քեզնով է անմեռ
Հավատը' պահված մեր հոգու խորքում,
Թե կգա' օրը, կմիաբանվենք,
Մեր աստվածաշեն Մեծ Հայրենիքում:
Սեյրան Մոսինյան