Հարցազրույց Աշխեն Աղասարյանի հետ
Հարցազրույց Աշխեն Աղասարյանի հետ
2011թ. ապրիլի 24-ին Նովոսիբիրկ քաղաքում, Նովոսիբիրսկի Հայ-համայնքի հովանավորությամբ, կոնսերվատորիայի Մ. Ի. Գլինկինի անվան մեծ դահլիճում տեղի ունեցավ համերգ' նվիրված 1915թ. ցեղասպանության զոհերի հիշատակին:
Իրենց մասնակցությամբ հանդես եկան Նովոսիբիրսկի Մ. Ի. Գլինկինի անվան կոնսերվատորիայի ուսանողների սինֆոնիկ նվագախումբը' Մ. Կոնարևի ղեկավարությամբ, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Վիկտոր Մինասյանը, Իզրայելից ժամանած հայտնի դաշնակահարուհի Աշխեն Աղասարյանը և ճանաչված դուդուկահար Մարկոս Կոստանյանը:
Համերգից հետո տեղի ունեցավ հարցազրույց Աշխեն Աղասարյանի հետ:
-Բարև ձեզ հարգելի Աշխեն: Նախ և առաջ շնորհավորում ենք Ձեզ Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ.
-Կպատմեք մի փոքր Ձեր կյանքի մասին:
-Այո իհարկե, հաճույքով: Ես ծնվել եմ Երևանում: Երաժշտությամբ զբաղվել եմ 6 տարեկանից, սովորել եմ Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում ' հռչակավոր Ելզա Գրեգորևնա Ավանեսովայի մոտ: Մի մարդ, ով դարձավ իմ երաժշտական մայրիկը և սովորեցրեց ինձ սիրել երաժշտությունը: 15 տարեկան հասակում ծնողներիս հետ միասին մեկնեցինք Իզրայել և այնտեղ ես ընդունվեցի Թել-Ավիվի համալսարանի կոնսերվատորիան: Ավարտելով այն'պաշտպանեցի ակադեմիական առաջին և երկրորդ աստիճաններ: Ծառայել եմ Իզրայելի պաշտպանության բանակում որպես երաժիշտ:
-Դուք այդքան երիտասարդ եք և այդքան տաղանդավոր, որն է գաղտնիքը:
-Երիտասարդ և տաղանդավոր: Կարծում եմ շատ մեծ բառեր են իմ համար, ինչ արդյունքի որ ես հասել եմ, հասել եմ շնորհիվ աշխատասիրության, շնորհիվ արվեստի հանդեպ սիրո, և իհարկե շնորհիվ այն հանգամանքի, որ չեմ վախեցել կյանքի դժվարություններից և ձգտել եմ հաղթահարել դրանք:
-Ինչպես եք Ձեզ զգում Նովոսիբիրսկում:
-Տանն եմ ինձ զգում, շատ շնորհակալ եմ, շատ լավ ընդունեցին ինձ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Նովոսիբիրսկի Հայ-համայնքին, նման ջերմ և տպավորիչ ընդունելության համար, մեծ հաճույքով ապագայում նորից կայցելեմ Նովոսիբիրկ:
Սուղ ժամանակի պատճառով հնարավոր չեղավ երկար զրուցել Աշխեն Աղասարյանի հետ, այնուամենայնիվ հարցազրույցը անցավ շատ ջերմ և հաճելի, որի համար շնորհակալություն ենք հայտնում Աշխեն Աղասարյանին և ակնկալում ապագայում նորից լսել նրա կատարումները և նորից զրուցել նրա հետ:
Զրույցը վարեց' Մետաքսիա Բաղդասարյան
Հարցազրույցից հետո մենք որոշեցինք լուսանկարվել և ինքնագիր վերցնել Աշխեն Աղասարյանից:
Ահա մի քանի լուսանկար այդ օրվանից:
Լուսանկարները' Գուրգեն Հայրունի