«ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳԻՐ

Ողջույն, թանկագին բարեկամ,

Շնորհակալություն ենք հայտնում <ԱՐԻ ՏՈՒՆ> ծրագրին մասնակցելու քո ցանկության համար: Այցելելով Հայաստան և մասնակցելով <ԱՐԻ ՏՈՒՆ> ծրագրին' դու հնարավորություն կունենաս ներթափանցել հայկական աշխարհի պատմության ու մշակույթի մեջ, ճանաչել Հայաստան-հայրենիքը, ապրել հայաստանյան ընտանիքի սովորույթներով ու ավանդույթներով, ինչպես նաև մասնակցել Հայաստանի երիտասարդական ճամբարային ակտիվ կյանքին: Հայկական օջախի դռները միշտ բաց են մեր սփյուռքահայ բարեկամների առջև:

Մենք մշակել ենք այս ծրագիրը' օգնելու քեզ նորովի գնահատել հայրենիքի հոգևոր-մշակութային արժեքները և քո ազգային ինքնությունը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ (ք. Նովոսիբիրսկ)
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
"ԱՐԻ ՏՈՒՆ"  ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ


«ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳԻՐԸ հաջողությամբ մեկնարկեց 2009-ին: Ծրագրի շրջանակներում երկու տարվա ընթացքում Հայաստան այցելեցին ավելի քան 900 հայազգի երիտասարդներ աշխարհի 26 երկրներից (Ռուսաստան, Ուկրաինա, Ուզբեկստան, Վրաստան, ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Հոլանդիա, Գերմանիա, Իսպանիյա, Չեխիա, Հունգարիա, Ռումինիա, Հունաստան, Կիպրոս, Իսրաել,Թուրքիա, Իրան, Եգիպտոս, Սիրիա….): Այս տարի մենք նախատեսում ենք ընդունել ավելի քան 800 երիտասարդ:

Ծրագրի հիմնական նպատակները - սփյուռքահայ երիտասրդների ծանոթությունը Հայաստանի պատմությանը, մշակույթին, հասարակական կյանքին, հոգևոր և ընտանեկան ավանդույթներին: Հայրենիքի հետ ամուր կապերի ձևավորման նպաստումը, ազգային ինքնորոշման ամրապնդումը, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի հասակակաիցների միջև ընկերական հարաբերությունների հաստատումը:

Միջոցառումների ծրագիրը ներառում է - այցելություններ Հայաստանի հիմնական պատմամշակութային վայրեր, համերգներ, փառատոներ, ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, հայոց լեզվի, գրականության, պարարվեստի, Հայոց պատմության և եկեղեցական ավանդույթների ուսուցում: Ծրագրի կարևոր բաղադրիչն է ակտիվ շփումը Հայաստանի և Սփյուռքի հասակակիցների հետ, ինչպես նաև հանդիպումներ պետական և հասարակական ակնառու գործիչների հետ:

Ծրագրի  անցկացման ժամկետներն են - «Արի Տուն» ծրագիրը անց է կացվում 2013 թվականի հունիսից սեպտեմբեր ամիսներին' 10 փուլով, յուրաքանչյուրը երկու շաբաթ տևողությամբ: (I- 19.06-03.07; II- 26.06-10.07; III – 10.07-24.07; IV – 17.07-31.07; V – 31.07-14.08; VI – 07.08-21.08; VII- 21.08-04.09; VIII – 28.08-11.09, IX – 04.09-18.09, X – 11.09-25.09)

Ծրագրին կարող են մասնակցել 13-20 տարեկան սփյուռքահայ երիըասարդներ:

Ծրագրի մասնակիցը հոգում է հետևյալ ծախսերը – բնակության երկրից Հայաստան և հետադարձ ճանապարհորդության արժեքը:

Սփյուռքի նախարարությունը ապահովում է

  • Անհրաժեշտության դեպքում' անվճար Հայաստան մուտքի արտոնագիր:
  • Փոխադրամիջոց (դիմավորում, տեղափոխում հյուրընկալ ընտանիք, շրջագայություններ ծրագրի շրջանակներում, ճանապարհում)
  • Սնունդ (նախաճաշ և ընթրիք' հյուրընկալ ընտանիքում, և ճաշ ծրագրի շրջանակներում)
  • Ծրագրի տարբերանշանով համազգեստ (շապիկ, գլխարկ, պարուսակ)
  • Անվճար մուտք թանգարաններ և այլ մշակութայի հաստատություններ' ծրագրի շրջանակներում:

Երբ կարելի է ներկայացնել դիմում-հարցաթերթիկը ծրագրին մասնակցելու համարԴիմումները ընդունվում են ոչ ուշ քան Ձեր մասնակցության նախընտրելի փուլի մեկնարկից առնվազն մեկ ամիս առաջ:

Ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ծրագրին մասնակցելու համար 

  • Դիմում-հարցաթերթիկ (տպատառ լրացրած, անհրաժեշտ ստորագրություններով):
  • Անձնագրի և (առկայության դեպքում) միջազգային անձնագրի պատճենը:
  • Վերջին տաս օրերին (ներկայացվում է ժամանման պահին) ընդհանուր առողջական վիճակի մասին տեղեկանք' բժիշկի ստորագրությամբ և/կամ կնիքով:


Файл ms_word_2.pngՄասնակցի դիմում-հարցաթերթիկ >>

 

Ծրագրի մասին ինֆորմացիա: aritun.mindiaspora.am